Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոն
Բարի գալուստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքէջ։
Ցուցանիշներ
Ցուցանիշներ
Ցուցանիշներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության խոշորագույն պետական բազմապրոֆիլ բժշկական հաստատությունն է, որը տարիներ շարունակ առանցքային դեր է ունեցել հանրապետության առողջապահական համակարգում։
Մեր առաքելությունն է՝ մարդակենտրոն բժշկության ներդրումը․ յուրաքանչյուր պացիենտ պետք է ստանա անվտանգ, որակյալ և արժանապատիվ բժշկական օգնություն՝ զերծ որևէ խտրականությունից։ Շարունակաբար արդիականանալով և բարձրացնելով ծառայությունների որակը՝ մենք ձգտում ենք լինել վստահելի և առաջատար գործընկեր, որը ոչ միայն արձագանքում է այսօրվա մարտահրավերներին, այլև սեփական օրինակով կերտում է Հայաստանի առողջապահության վաղվա օրը։
Տնօրեն՝
Նարեկ Զեյնալյան
Մեր առաքելությունն է մատուցել բարձրակարգ, անվտանգ և մարդակենտրոն բժշկական ծառայություններ՝ հիմնված էթիկայի բարձրագույն ստանդարտների վրա, երաշխավորելով յուրաքանչյուր պացիենտի առողջության և բարեկեցության առավելագույն մակարդակը, որի իրագործման նախապայմանն է ՍԳԼ ԲԿ-ի կայուն զարգացումը:
Լինել տարածաշրջանի առաջատար և օրինակելի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, որտեղ միահյուսվում են ժամանակակից բժշկագիտությունը, կրթությունը և մարդակենտրոն սպասարկումը՝ ձևավորելով առողջապահական նոր մշակույթ Հայաստանում:
- Կլինիկա
- Պոլիկլինիկա
- Ծննդատուն
- Քոլեջ
Կենտրոնի հիմնական կլինիկական մասնաշենքում են տեղակայված ավելի քան 35 մասնագիտացված բաժանմունքներ՝ հագեցած վերջին սերնդի բժշկական սարքավորումներով: Մենք մատուցում են որակյալ, ապացուցողական բժշկության վրա հիմնված, ժամանակակից վիրաբուժական, թերապևտիկ և ախտորոշիչ բժշկական ծառայություններ՝ հիմնված տասնամյակների ընթացքում կուտակված գիտելիքների և փորձի վրա:
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Դենսիտոմետրիա
Մամոգրաֆիա
Ներզատավիրաբուժական ծառայություն
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
Ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայություն
Անոթային վիրաբուժության բաժանմունք
Համաճարակաբանական ծառայություն
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Վերականգնողական ծառայություն
Քիմիաթերապիայի ծառայություն
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Լաբորատոր բաժանմունք
Ռենտգեն ծառայություն
Ուլտրաձայնային հետազոտությունների ծառայություն
Էնդոսկոպիկ միջամտությունների ծառայություն
Համակարգչային շերտագրման ծառայություն
Բազմապրոֆիլ պոլիկլինիկան սպասարկում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների՝ ապահովելով որակյալ առաջնային առողջապահական օգնություն: Մեր թերապևտիկ և մանկական ծառայությունները, ինչպես նաև նեղ մասնագիտացված կաբինետները միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և պացիենտների շարունակական խնամքին:
Մանկական ուլտրաձայնային հետազոտության կաբինետ
Մեծահասակների ուլտրաձայնային հետազոտության կաբինետ
Ռենտգեն կաբինետ
Մանկական լաբորատորիա
Մեծահասակների լաբորատորիա
Ֆթիզիատրիկ կաբինետ
Մանկական հոգեբուժական կաբինետ
Սպորտային բժշկության ծառայություն
Վերականգնողական բժշկության ծառայություն
Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կաբինետ
Լոգոպեդի կաբինետ
Քիթ - կոկորդ - ականջաբանության կաբինետ (մանկական)
Գինեկոլոգիական կաբինետ (մանկական)
Սրտաբանական կաբինետ (մանկական)
Մաշկաբանության կաբինետ (մանկական)
Նյարդաբանական կաբինետ (մանկական)
Ակնաբուժական կաբինետ (մանկական)
Վիրաբուժական կաբինետ (մանկական)
Մանկաբուժական կաբինետ
Սրտաբանական կաբինետ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի 3-րդ մակարդակի ծննդատունը մասնագիտացված է բարձր ռիսկային հղիությունների վարման և նորածնային վերակենդանացման ոլորտում: Մենք ապահովում ենք անվտանգ և հարմարավետ միջավայր նոր կյանքի լույս աշխարհ գալու համար՝ երաշխավորելով մասնագիտական բարձրագույն հոգատարություն թե՛ մայրիկների, թե՛ նորածինների համար:
Կենտրոնի կազմում գործող Պետական բժշկական քոլեջը կրթական դարբնոց է, որը պատրաստում է որակյալ բուժաշխատողներ ամբողջ հանրապետության համար: Ուսումնառությունը բժշկական կենտրոնի գործնական բազայի վրա հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ անմիջական փորձառություն և դառնալ ոլորտի պահանջված մասնագետներ:
Գործունեություն
Կանոնակարգ
Մեկից ավելի միջին մասնագիտական կրթություն
Ուսանողական իրավունքի վերականգնում
Տեղափոխություն այլ ուսումնական հաստատությունից
Ընդունելություն ընդհանուր հիմունքներով
Ուսումնառության արդյունք
Ուսումնառության ընթացք
Բուժական կոսմետոլոգիա
Դեղագործություն
Մանկաբարձական գործ
Քույրական գործի կազմակերպում
Քույրական գործ
Գյուրջյան փող., 10 շենք
- +374-11-600003
Շտապ օգնություն
- +374-11-600001
Ծննդատուն
- +374-11-600002
Պոլիկլինիկա
- +374-55-440891
Քոլեջ
Հատուկ առաջարկներ
Կան Lorem Ipsum-ի շատ տարբերակներ, սակայն շատերը աղավաղվել են տարաբնույթ
Անձնակազմ
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։



Նվերի
Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունք
Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի վարիչ



Վաղինակի
Ռենտգեն էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունք
Ռենտգեն էնդովասկուլյար վիրաբույժ



Պացիենտի դպրոց
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում արդեն գործում է Դիաբետի դպրոցը։ Սա համատեղ ծրագիր է, որը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Դիաբետի համաշխարհային հիմնադրամի համագործակցությամբ։
- Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոցը գիտելիքների, հույսի և վստահության նոր տարածք է մեր պացիենտների համար։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։







Կան Lorem Ipsum-ի շատ տարբերակներ, սակայն շատերը աղավաղվել են տարաբնույթ
Կան Lorem Ipsum-ի շատ տարբերակներ, սակայն շատերը աղավաղվել են տարաբնույթ, երբեմն նույնիսկ լատիներենից շատ հեռու և անհավանական բառերի և հումորի ավելացման արդյունքում:

Ձեր վստահությունը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։ Ծանոթացեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների և անձնակազմի վերաբերյալ բուժառուների թողած անկեղծ կարծիքներին և արձագանքներին



















Ինչպես կարելի է գրանցվել բժշկի մոտ խորհրդատվության։
Բժշկի մոտ խորհրդատվության համար կարող եք կայքի միջոցով ուղարկել հաղորդագրություն՝ նշելով այցելության նախընտրելի օրը և ժամը, որից հետո մեր մասնագետը նախապես կհաստատի Ձեր այցը, կամ կարող եք զանգահարել 8603 և գրանցվել հեռախոսազանգի միջոցով։ Պոլիկլինիկայի Ձեր բժշկի մոտ այցելության համար կարող եք հերթագրվել ԱՐՄԵԴ համակարգի միջոցով։
Ինչ ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական կենտրոնում և ի՞նչ արժեք ունեն։
Իրականացվող հիմնական ախտորոշիչ ծառայությունների ցանկին և գնացուցակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ կամ զանգահարել 8603 հեռախոսահամարին։
Ի՞նչպես կարելի է ծանոթանալ բժշկական ծառայությունների արժեքներին։
Բժշկական ծառայությունների և խորհրդատվությունների գնացուցակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ կամ զանգահարել 8603 հեռախոսահամարին։
Ինչպե՞ս կարելի է տեղեկություն ստանալ Ինտենսիվ խնամքի բաժանմունքում գտնվող հիվանդի առողջական վիճակի մասին։
Պացիենտի վերաբերյալ առաջին տեղեկատվությունը, ով հոսպիտալացված է Ինտենսիվ խնամքի բաժանմունքում, տրամադրվում է տվյալ բաժանմունքի բժշկի կողմից՝ Բժշկական կենտրոնի ընդունարանում։ Տեղեկատվության տրամադրման ընթացքում պացիենտի հարազատներին ներկայացվում է նաև հետագա տեղեկատվության տրամադրման կարգը։
Նոր ընդունված պացիենտների ընտանիքների հետ ինտենսիվ խնամքի բաժանմունքի վարիչը հանդիպում է ունենում ընդունման հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 15:00-ին։ Հանդիպման ընթացքում հարազատներին տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն պացիենտի առողջական վիճակի, իրականացվող բուժման և հետագա քայլերի վերաբերյալ։ Հետագա օրերին տեղեկատվությունը պացիենտի վիճակի մասին օրը մեկ անգամ փոխանցվում է հերթապահ պատասխանատու բժշկի կողմից՝ հեռախոսազանգի միջոցով։
Պացիենտի առողջական վիճակի կտրուկ փոփոխության կամ բուժման գործընթացի վերաբերյալ քննարկման անհրաժեշտության դեպքում հարազատի հետ իրականացվում է լրացուցիչ հեռախոսազանգ։
Նոր ընդունված պացիենտներին թույլատրվում է մեկ անգամ այցելություն՝ նախապես համաձայնեցնելով այցելության ժամը և ներկայացնելով այն հարազատի տվյալները, ով իրականացնելու է այցը։

