Ազդարարիր

Դիաբետի դպրոց․ սովորեցնում ենք պացիենտին ճանաչել ու կառավարել իր հիվանդությունը

Աշխարհում ավելի քան 540 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով։

Հայաստանում՝ ըստ առողջապահական տվյալների, յուրաքանչյուր 11-րդ մեծահասակն ունի դիաբետ։

Շաքարային դիաբետը վերահսկելի է, և հնարավոր է խուսափել բարդություններից, եթե պացիենտը ճանաչում է իր հիվանդությունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 2025 թվականի նոյեմբերի 14-ից գործում է Դիաբետի դպրոցը։

Սա համատեղ ծրագիր է, որը իրականացվում է հետևյալ կառույցների համագործակցությամբ՝

  • ՀՀ Առողջապահության նախարարություն
  • «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ
  • Դիաբետի համաշխարհային հիմնադրամ

Դպրոցը ստեղծվել է, որպեսզի դիաբետ ունեցող պացիենտները և նրանց ընտանիքները սովորեն ճանաչել և կառավարել հիվանդությունը՝ կանխելով բարդությունները և բարձրացնելով կյանքի որակը։

Այստեղ դիաբետը ոչ թե վախեցնող ախտորոշում է, այլ՝ գիտելիքի, ինքնակառավարման և առողջ ապրելակերպի մշակույթ։

Ծրագրի շրջանակում ԲԿ-ում գործարկվելու է նաև Ոտնաթաթի բարդությունների կառավարման կենտրոն, որը լինելու է առաջիններից Հայաստանում։

Մեր կենտրոնի համար սա պարզապես նոր նախաձեռնություն չէ․ սա մեր առաքելության շարունակությունն է՝ զարգացնել կանխարգելիչ բժշկությունը և կրթական մոտեցումները՝ պացիենտին դարձնելով իր առողջության ամենաակտիվ մասնակիցը։

Դիաբետի դպրոցը գիտելիքների, հույսի և վստահության նոր տարածք է մեր պացիենտների համար։