Ազդարարիր

Էնդոսկոպիկ միջամտությունների ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի էնդոսկոպիկ միջամտությունների ծառայությունը գործում է ախտորոշիչ բաժանմունքի կազմում: Այն վերազինված է Pentax և SonoScape նորագույն տեսաէնդոսկոպիկ համակարգերով, որոնք ապահովում են կերակրափողի, ստամոքսի և աղիների ճշգրիտ հետազոտություն: Բացի ախտորոշումից, իրականացվում են բարդ բուժական միջամտություններ՝ երակների լիգավորում, արյունահոսությունների դադարեցում, պոլիպների հեռացում և օտար մարմինների արտահանում: Ծառայության շրջանակներում կատարվում են նաև միջմաշկային գաստրոստոմայի տեղադրում և նեղացումների բալոնային դիլատացիա՝ առաջնորդվելով բժշկագիտության արդի չափորոշիչներով:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։