Այո, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջում կիրառվում են ուսման վարձավճարի զեղչեր՝ ՀՀ կառավարության 04 նոյեմբերի 2021թ. N 1784-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մանսագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» կարգի համաձայն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պետական Բժշկական Քոլեջ
Գործունեություն

«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ
«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ»
ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ուսանողական Խորհուրդը (այսուհետ ՈւԽ) քոլեջում գործող ուսանողական կազմակերպություն է, որը քոլեջի ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջի ՈւԽ նպատակներն ու խնդիրներն են՝
- պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
- ապահովել ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը,
- քոլեջի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
- մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
- իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նպաստել ուսանողների իրավագիտակցական մակարդակի բարձրացմանն ու ակտիվ քաղաքացիական կեցվածքի ձևավորմանը,
- նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակույթային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
- աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
- մասնակցել քոլեջի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը: