Ազդարարիր

Ծննդատան ախտորոշիչ ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծննդատան ախտորոշիչ ծառայությունն իրականացնում է հղիների և պտղի հետազոտություններ՝ կիրառելով փորձագիտական դասի Samsung Medison HeraW10 Elite սարքը: Այն ապահովում է բարձր ճշգրտության 3D/4D սկանավորում և պտղի դոպլեր հետազոտություն՝ արյան շրջանառության համալիր գնահատմամբ: իրականացվում է նաև որովայնի և փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ՝ գինեկոլոգիական պացիենտնեի համար: Առկա է թվային ռենտգեն սարք: Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կառուցվածքային նույնիսկ ամենափոքր առանձնահատկությունները և ստանալ հղիության ընթացքի ամբողջական պատկերը: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները կազմում են հղիության վարման առավել անվտանգ ու բարենպաստ պլան՝ համաձայն բժշկական չափորոշիչների:

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։