Ազդարարիր

Անոթային վիրաբուժության բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի անոթային վիրաբուժության բաժանմունքն (A6 հարկ) իրականացնում է անոթային համակարգի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում: Այստեղ կիրառվում են բաց վիրահատական մեթոդներ (շունտավորում, պրոթեզավորում) և նվազագույն ինվազիվ միջամտություններ՝ ստենտավորում ու լազերային բուժում: Մասնագիտացված օգնություն է ցուցաբերվում վարիկոզի, թրոմբոզների և աորտայի անևրիզմաների դեպքում: Փորձառու մասնագետների կողմից իրականացվող միջամտություններն ուղղված են արյան շրջանառության վերականգնմանը և բարդությունների կանխմանը՝ համաձայն արդի բժշկական չափորոշիչների:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։