Ազդարարիր

Քիմիոթերապիայի ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի քիմիոթերապիայի ծառայությունը (B5 հարկ) իրականացնում է բոլոր տեսակի սոլիդ ուռուցքների հայտնաբերում և դեղորայքային բուժում: Մասնագիտացված օգնություն է ցուցաբերվում կրծքագեղձի, թոքի, մարսողական և միզասեռական համակարգերի չարորակ նորագոյացությունների դեպքում: Բուժումն ընդգրկում է քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային և իմունաթերապիա՝ հիմնված միջազգային ուղեցույցների վրա: Ծառայությունը գործում է ցերեկային ստացիոնարի պայմաններում՝ տրամադրելով արմատական և պալիատիվ օգնություն, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։