Ազդարարիր
Հարգելի այցելու, Մեր բժշկական կենտրոնը գործում է թափանցիկության, բարեվարքության և օրենքի գերակայության սկզբունքներով՝ ապահովելով մատուցվող ծառայությունների պատշաճ որակը։ Աշխատանքային գործընթացում հնարավոր իրավախախտումների, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի դրսևորումների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներկայացվել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ՀՀ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով։ Հաղորդումը կարող է ներկայացվել ինչպես անձնական տվյալներով, այնպես էլ անանուն՝ օրենքով նախատեսված դեպքերում։ Հարթակի միջոցով հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի պաշտպանության ապահովումը և, կիրառելիության դեպքում, անանունության պահպանումը՝ համապատասխան իրավական մեխանիզմների շրջանակում։ Անանուն հաղորդում ներկայացնելու դեպքում խորհուրդ է տրվում ձեռնարկել լրացուցիչ տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալների պաշտպանության նպատակով, ներառյալ՝ օգտագործվող սարքի IP հասցեի գաղտնիության ապահովումը։
