Ազդարարիր

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պետական Բժշկական Քոլեջ

Մանկաբարձական գործ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ» մասնագիտությունն առաջարկում է առկա ուսուցում՝ 3 տարի (միջնակարգ հիմքով) կամ 4 տարի (հիմնական հիմքով) տևողությամբ։ Ուսումնական գործընթացն իրականացվում է բժշկական կենտրոնի ծննդատան և կանանց կոնսուլտացիայի բազայի վրա։ Շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ, որը ճանաչելի է նաև ԱՄՆ-ում։ Որակավորված մասնագետները պատրաստ են իրականացնել հղիների հսկողություն, աջակցել ծննդաբերությանը, կատարել նորածնի առաջին հարդարանքն ու ապահովել հետծննդյան խնամք։ Ծրագիրն ընդգրկում է նաև վերարտադրողական առողջության և հիվանդությունների կանխարգելման ոլորտները։
Մանկաբարձական գործ

Ուղարկել քոլեջ դիմելու հայտ

Հաճախ տրվող հարցեր