Ազդարարիր

Մանկաբուժական կաբինետ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի» մանկաբուժական կաբինետն իրականացնում է երեխաների և պատանիների ամբուլատոր բժշկական սպասարկում: Ծառայությունն ընդգրկում է հիվանդությունների կանխարգելում, աճի զարգացման գնահատում, պատվաստումներ ու սնուցման վերաբերյալ խորհրդատվություն: Կատարվում են աուտիզմի թեստեր, նախազորակոչային հետազոտություններ և սքրինինգային ծրագրեր: Կաբինետն ապահովում է նեղ մասնագիտական ուղեգրումներ, տնային կանչեր, դեղորայքային աջակցություն և անաշխատունակության թերթիկների ձևակերպում: Գործող «Ծնողական կրթության կենտրոնն» ապահովում է ընտանիքների իրազեկումն ու բժշկահիգիենիկ կրթումը:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։