Այո, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջում կիրառվում են ուսման վարձավճարի զեղչեր՝ ՀՀ կառավարության 04 նոյեմբերի 2021թ. N 1784-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մանսագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» կարգի համաձայն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պետական Բժշկական Քոլեջ
Ընդունելություն ընդհանուր հիմունքներով

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
- Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
- Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության` որակավորման, մասնագիտացման, երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
- Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
- Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:
- Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա:
- Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.
- (կետն ուժը կորցրել է 31.03.15 N 212-Ն)
- Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
- Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:
- Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Հաստատությունը` լիազոր մարմնի կողմից տեղերը ստանալուց հետո, ժամանակացույցը 2 աշխատանքային օրվա ընթացքում` փակցնում է Հաստատությունում` ի տես բոլորի և ներկայացնում է ԿՏԱԿ ու Լիազորված մարմնին: ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:
- Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
- Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:
- Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից՝ Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
- Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:
- Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.
- Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են Հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
- Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում՝ աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
- Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է Հաստատությունում, քննական հանձնաժողովի անդամների կողմից:
- Ոլորտային մասնագիտություններով բանավոր քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար մինչև 30 րոպե, իսկ պատասխանի համար մինչև 15 րոպե:
- Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:
- (կետն ուժը կորցրել է 31.03.15 N 212-Ն)
- Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:
- Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`
- Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
- Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու՝ քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:
- Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 27-ը ներառյալ Լիազորված մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ թվում 48-րդ կետով սահմանված ընդունելության արդյունքները` ըստ մասնագիտությունների, կրթության հիմքի և ուսուցման վճարման (անվճար կամ վճարովի) համակարգի` ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև կից գրությամբ առաջարկություններ, այդ թվում՝ սույն կարգի 22-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդների վերաբերյալ:
- Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 19-րդ կետի 3-10-ը ենթակետերով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ դիպլոմի բնագիրը իր ներդիրով կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև դիմորդների գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:
- Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա Հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:
- Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 24-ը ներառյալ մինչև ժամը 18-00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:
- Հաստատության տնօրենը (ռեկտորը) հրամանագրված դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ պարտադիր ամրագրվում են ուսանողի ընտրած մասնագիտությունը, ուսուցման ձևը, սովորելու տարիների տևողությունը և Հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների: Պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:
- Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա (ստացիոնար) ուսուցման համար մինչև 25, հեռակա ուսուցման համար` մինչև 20 մարդ:
- Հաստատություն չընդունված դիմորդին վերադարձվում են սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, ինչպես նաև քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:
- Սույն կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
- Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:
- Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:
- Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
- Օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:
- Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:
- Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`
- Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
- Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով`
- Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
- Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
- Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
- Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
- Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:
- Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:
- Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
- Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`
- Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
- Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
- Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`
- Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ։
- Ուսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:
- Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո: