Ազդարարիր

Մեծահասակների լաբորատորիա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի մեծահասակների լաբորատորիան իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների լայն շրջանակ: Ծառայությունն ընդգրկում է արյան և մեզի ընդհանուր քննությունները, կենսաքիմիական հետազոտությունները (գլյուկոզ, ԱԼՏ, ԱՍՏ, բիլիռուբին), ինչպես նաև կոագուլոգրամման և միզասեռական քսուքների մանրադիտակային ստուգումը: Իրականացվում են նաև մանրէաբանական հետազոտություններ՝ դեղորայքային զգայունության որոշմամբ: Լաբորատորիայի գործունեությունն ուղղված է հիվանդությունների ճշգրիտ ախտորոշմանն ու բուժման արդյունավետության մոնիտորինգին՝ համաձայն սահմանված չափորոշիչների:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։