Ազդարարիր

Անեսթեզիոլոգիական բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի անեսթեզիոլոգիական բաժանմունքը (A3 հարկ) ապահովում է վիրաբուժական և ախտորոշիչ միջամտությունների (ՄՌՇ, ՀՇ, էնդոսկոպիա) անզգայացումը: Բաժանմունքը սպասարկում է 15 վիրասրահ՝ հագեցած մոնիտորինգային և շնչուղիների կառավարման արդի սարքավորումներով: Կիրառվում են ընդհանուր, նեյրոաքսիալ անզգայացման և սեդացիայի մեթոդները՝ յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերելով անհատական մոտեցում: Լինելով ԱԱԻ ամբիոն՝ բաժանմունքն իրականացնում է նաև մասնագետների վերապատրաստում՝ առաջնորդվելով անվտանգության և որակի միջազգային ստանդարտներով:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։