Քույրական գործ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջն առաջարկում է «Քույրական գործ» մասնագիտությամբ առկա ուսուցում՝ 3 տարի (միջնակարգ հիմքով) կամ 4 տարի (հիմնական հիմքով) տևողությամբ։ Ուսումնառությունն անցկացվում է հայերենով՝ պետական չափորոշիչներին համապատասխանող լաբորատորիաներում, իսկ պրակտիկ պարապմունքները՝ ԲԿ-ի մասնագիտական բաժանմունքներում։ Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ (ճանաչելի նաև ԱՄՆ-ում), որը թույլ է տալիս աշխատել որպես ընդհանուր կամ նեղ մասնագիտացված բուժքույր։ Որակավորված մասնագետները տիրապետում են հիվանդների խնամքի, նախաբժշկական օգնության և ախտորոշիչ միջամտությունների հմտություններին։
