Այո, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջում կիրառվում են ուսման վարձավճարի զեղչեր՝ ՀՀ կառավարության 04 նոյեմբերի 2021թ. N 1784-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մանսագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» կարգի համաձայն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պետական Բժշկական Քոլեջ
Տեղափոխություն այլ ուսումնական հաստատությունից

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) մեկ այլ համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ուսանողների տեղափոխման կարգը:
- Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
- Ուսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն (այսուհետ՝ տեղափոխում) կատարվում է երկու ուսումնական հաստատությունների տնօրենների համաձայնությամբ:
- Ուսանողի տեղափոխումն առաջին կիսամյակում չի թույլատրվում:
- Տեղափոխման ընթացքում մասնագիտությունների փոփոխություն թույլատրվում է միայն ուսանողի կողմից նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների (մոդուլների) տարբերությունները 8-ը չգերազանցելու պայմանով: Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:
- Նախընտրած մասնագիտության գծով հաստատված ուսումնական պլանով ուսանողի ուսումնառություն չանցած, չուսումնասիրած կամ ամփոփիչ ստուգում չանցած առարկաները և առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները, համարվում են ակադեմիական տարբերություններ:
- Ուսումնական հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում այլ ուսումնական հաստատություն ուսանողի տեղավորումը կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)
- Հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումը պետական ուսումնական հաստատություն կարող է կատարվել նախարարության թույլտվությամբ՝ ընդունող ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:
- Ուսումնական հաստատությունը` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազոր մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսումնառած և տեղափոխված ուսումնական հաստատության անվանումները, կրթական հիմքերը, կրթական ծրագրերը, մասնագիտության և որակավորման անվանումները, կիսամյակները և ուսուցման ձևերը:
- Ուսանողը տեղափոխման մասին դիմում է ներկայացնում իր ուսումնական հաստատության տնօրենին` նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար:
- Ուսանողը կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում դիմում է այն ուսումնական հաստատություն, ուր ցանկանում է տեղափոխվել և ներկայացնում է՝
- Եթե ուսումնական հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝
- Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ դրանք դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունող ուսումնական հաստատության տնօրենն եռօրյա ժամկետում ուսանողին տալիս է համապատասխան տեղեկանք:
- Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկանքը ուսանողը ներկայացնում է իր ուսումնական հաստատության տնօրենին, որը եռօրյա ժամկետում հրամանով ամրագրում է ուսանողի տեղափոխումը։ Ուսումնական հասատությունը ուսանողին է հանձնում կամ պատվիրակված փոստով առաքում է՝
- Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան փաստաթղթերի բնօրինակները ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:
- Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումն իրականացվում է նախարարության թույլտվությամբ և հրամանագրվում է միայն վճարովի ուսուցման համակարգում:
- Ընդունող ուսումնական հաստատությունում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ, որում ընդգրկվում են ուսանողի կրթության մասին վկայող փաստաթուղթը, ակադեմիական տեղեկանքը, ընդունման հրամանի պատճենը և ուսանողի հետ կնքած պայմանագիրը: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և նրա հետ կնքած պայմանագրի 2-րդ օրինակը:
- Ունկնդրի տեղափոխումը կարգավորվում է ունկնդրի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով: