Ազդարարիր

Մանկաբարձական ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծննդատան մանկաբարձական ծառայությունն իրականացնում է երրորդ մակարդակի ծննդօգնություն՝ ապահովելով մասնագիտացված խնամք ցանկացած բարդության դեպքում: Ծառայությունն ընդգրկում է ծննդաբերության վարումը (բնական և կեսարյան հատմամբ), ցավազրկման արդի մեթոդների կիրառումն ու հետծննդյան շրջանի համալիր հսկողությունը: Մասնագիտացված օգնություն է ցուցաբերվում պրեէկլամպսիայի, մանկաբարձական արյունահոսությունների և ուղեկցող ծանր հիվանդությունների ժամանակ: Ծնարանը հագեցած է պտղի վիճակի մշտադիտարկման սարքավորումներով, իսկ հետծննդյան սենյակներում ստեղծված են մոր և նորածնի համատեղ կացության բոլոր պայմանները:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։