Ազդարարիր

Հեմոդիալիզի բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի հեմոդիալիզի բաժանմունքը (C3 հարկ) հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող վերջին սերնդի սարքավորումներով: Այստեղ իրականացվում է երիկամ-փոխարինող թերապիա և պլազմաֆերեզ՝ քրոնիկական նեֆրոպաթիաների, դիաբետիկ նեֆրիտի և այլ համակարգային հիվանդությունների դեպքում: Բաժանմունքը վերազինված է ջրի ֆիլտրացման արդի համակարգով և «խելացի» բազկաթոռներով, որոնք միջամտության ընթացքում ֆիքսում են պացիենտի քաշը՝ ապահովելով հարմարավետություն և անվտանգություն: Միջամտությունները կազմակերպվում են բացառապես բարձրորակ դեղորայքով և միանվագ ֆիլտրերով:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։