Բուժական կոսմետոլոգիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջն իրականացնում է «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ առկա ուսուցում՝ 2 տարի (միջնակարգ հիմքով) և 3 տարի (հիմնական հիմքով) տևողությամբ։ Ընդունելությունը կատարվում է «Կենսաբանություն» առարկայի քննության հիման վրա։ Ուսումնական ծրագիրն ընդգրկում է մաշկի խնամքի, էսթետիկ միջամտությունների, դիմահարդարման և մերսման տեսական ու գործնական հմտությունների յուրացումը։ Պրակտիկ պարապմունքները կազմակերպվում են ԲԿ-ի մասնագիտական կաբինետներում։ Շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ և պատրաստ են աշխատել բուժ-պրոֆիլակտիկ հաստատություններում ու էսթետիկ կենտրոններում։
