Ազդարարիր

Անեսթեզիոլոգիական բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծննդատան անեսթեզիոլոգիական բաժանմունքն ապահովում է պացիենտների հարվիրահատական բուժօգնությունը մանկաբարձական և գինեկոլոգիական միջամտությունների ժամանակ: Այստեղ իրականացվում է պլանային և անհետաձգելի վիրահատությունների անզգայացում՝ կիրառելով ընդհանուր բազմաբաղադրիչ, նեյրոաքսիալ (ողնուղեղային, էպիդուրալ) և սեդացիայի մեթոդները: Վիրահատարանները հագեցած են արդիական անզգայացման սարքավորումներով, մուլտիգազանալիզատորներով և աուտոհեմոտրանսֆուզիայի համակարգերով: Մասնագիտացված անձնակազմն առաջնորդվում է միջազգային ուղեցույցներով՝ յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերելով անհատական մոտեցում և ապահովելով անվտանգ հետվիրահատական հսկողություն:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։