Ազդարարիր

Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայությունը հագեցած է գերմանական «LMB» մակնիշի գերժամանակակից սարքավորումներով: Դոնորական կենտրոնն աշխատում է միջազգային ստանդարտներով՝ իրականացնելով արյան հավաքագրում, մշակում և բաղադրամասերի պատրաստում: Այստեղ ստացվում են էրիթրոցիտային ու թրոմբոցիտային զանգվածներ և թարմ սառեցված պլազմա: Դոնորներն անցնում են պարտադիր բժշկական զննում և լաբորատոր քննություն՝ երաշխավորելով փոխներարկվող արյան անվտանգությունն ու որակը: Ծառայության բազմապրոֆիլ հագեցվածությունը հնարավորություն է տալիս ապահովել կլինիկայի տրանսֆուզիոն բժշկության բոլոր պահանջները:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։