Ազդարարիր

Սպորտային բժշկության ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի սպորտային բժշկության ծառայությունն իրականացնում է Երևանի մարզադպրոցների, ազգային հավաքականների և օլիմպիական հերթափոխի մարզիկների առողջության մշտադիտարկում: Ծառայությունն ընդգրկում է ֆիզիկական պատրաստվածության գնահատում, մարզումներին և մրցումներին մասնակցելու թույլտվության տրամադրում, ինչպես նաև վերականգնողական բուժման կազմակերպում: Մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նեղ մասնագիտական խորհրդատվություններ և հոսպիտալացման ուղեգրում՝ ապահովելով մարզիկների համալիր բժշկական սպասարկումը:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։