Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք
Վիրաբուժական կաբինետ (մանկական)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի մանկական վիրաբուժական կաբինետն իրականացնում է երեխաների ամբուլատոր վիրաբուժական սպասարկում: Ծառայությունն ընդգրկում է մասնագիտական խորհրդատվություն, վերքերի առաջնային մշակում, արյունահոսությունների դադարեցում և թարախակույտերի բացազատում: Կատարվում են նաև եղունգների հետ կապված միջամտություններ, կոտրվածքների գիպսային անշարժացում և փոքր հոդերի հոդախախտերի կոնսերվատիվ բուժում: Կենդանիների կողմից հասցված վնասվածքների դեպքում ապահովվում է պատշաճ վիրաբուժական մշակում և անհրաժեշտ պատվաստումների իրականացում: Կաբինետը համակարգում է նաև անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գործընթացը՝ հետևելով բժշկական սպասարկման արդի չափորոշիչներին:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք
Գյուրջյան փող., 10 շենք
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
- Շտապ օգնություն+374-11-600003
- Ծննդատուն+374-11-600001
- Պոլիկլինիկա+374-11-600002
- Քոլեջ+374-55-440891
Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։













