Ազդարարիր
Վանանդ Վաչագանի Կարապետյան

Վանանդ Վաչագանի Կարապետյան

Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական հարցերի գծով

Կենսագրություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական հարցերի գծով։ Ավարտել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի «Բիզնես վարչարարություն (eMBA)․ բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության և ֆինանսների ֆակուլտետների մագիստրոսական ծրագրերը։ Ունի սոցիալական աշխատողի մասնագիտացում և գնումների համակարգողի որակավորում։ Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության, սոցիալական պաշտպանության և ծրագրերի համակարգման ոլորտներում։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում։ Ղեկավարել և համակարգել է մի շարք պետական և միջազգային ծրագրեր՝ համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԶԾ-ի (UNDP), ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» և այլ կազմակերպությունների հետ։ Դասավանդում է սոցիալական պաշտպանության, հանրային կառավարման և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտներում՝ համագործակցելով պետական և կրթական հաստատությունների հետ, այդ թվում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային վերապատրաստումների ու մասնագիտական ծրագրերի՝ հանրային կառավարման, սոցիալական քաղաքականության, մոնիթորինգի և գնահատման, մեդիա հաղորդակցության, ժողովրդագրության և ֆինանսական կառավարման ուղղություններով։ Հեղինակ և համահեղինակ է սոցիալական պաշտպանության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներին վերաբերող ուսումնամեթոդական ձեռնարկների և կրթական նյութերի։