Ազդարարիր

Ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայությունն իրականացնում է սրտի ռիթմի խանգարումների համալիր ախտորոշում ու բուժում: Այստեղ կատարվում են էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ, ռադիոհաճախական աբլյացիաներ և սիրտ-անոթային սարքավորումների իմպլանտացիա: Ծառայությունը մասնագիտացված է ռիթմավարների (պեյսմեյկեր), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների (ICD) և վերասինքրոնիզացնող համակարգերի տեղադրման մեջ: Բոլոր միջամտությունները հիմնված են միջազգային արդի ուղեցույցների վրա՝ նպատակ ունենալով կանխարգելել բարդությունները և բարելավել պացիենտների կյանքի որակը:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։