Ազդարարիր

Նորածնային բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ծննդատան նորածինների բաժանմունքն (4-րդ հարկ) ապահովում է առողջ, անհաս և բարձր ռիսկի խմբում գտնվող նորածինների համալիր խնամքն ու բուժումը: Այստեղ գործում է հանրապետությունում եզակի հագեցվածությամբ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բլոկ, որտեղ իրականացվում է 500 գրամից սկսած նորածինների բուժօգնություն: Ծառայությունն ընդգրկում է շնչառական աջակցություն, նեյրոսոնոգրաֆիա և ախտորոշիչ այլ հետազոտություններ: Մասնագիտացված անձնակազմը մեծ ուշադրություն է դարձնում նաև կրծքով կերակրման խթանմանը և անհաս բալիկների խնամքի հարցում մայրիկների կրթմանը:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։