Ազդարարիր

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կլինիկայի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը (A6 հարկ) հանրապետության առաջատար վիրաբուժական օջախներից է: Այստեղ կիրառվում են ժամանակակից գրեթե բոլոր վիրահատական մեթոդները, ընդ որում՝ միջամտությունների մեծ մասն իրականացվում է նվազագույն ինվազիվ՝ լապարասկոպիկ եղանակով: Բաժանմունքը մասնագիտացված է էնդոկրին, բարիատրիկ և ուռուցքաբանական վիրաբուժության ոլորտներում՝ ապահովելով բարդագույն պաթոլոգիաների բուժումը: Լյարդի, ստամոքսաղիքային տրակտի և որովայնի օրգանների վիրահատություններն իրականացվում են միջազգային ստանդարտներով վերապատրաստված փորձառու մասնագետների կողմից:

Անձնակազմ

Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ և փորձառու մասնագետներից, ովքեր նվիրված են պացիենտների առողջության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը։

Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։