Ազդարարիր
Կենսագրություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ վիրաբուժության գծով, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու՝ ընդհանուր վիրաբուժության գծով։ Ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։ Մասնագիտացել է վիրաբուժության, ուռուցքաբանության և կոլոպրոկտոլոգիայի ոլորտներում՝ վերապատրաստվելով Մոսկվայի խոշորագույն բժշկական կենտրոններում։ 2023 թվականին վերապատրաստում է անցել Չինաստանում՝ հեպատոբիլիար վիրաբուժության և փոխպատվաստման ոլորտում։ Ունի շուրջ 18 տարվա մասնագիտական փորձ։ Իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 8000 վիրահատություն։ 2011 թվականից հանդիսանում է ռոբոտային վիրաբուժության հավաստագրված մասնագետ՝ իրականացրած ավելի քան 500 ռոբոտային վիրահատությամբ։ Կատարել է նաև ավելի քան 4000 լապարոսկոպիկ վիրահատություն՝ ներդնելով և զարգացնելով նվազագույն ինվազիվ վիրաբուժության ժամանակակից մեթոդներ։ Ավելի քան 20 գիտական աշխատանքների հեղինակ է։ Ակտիվորեն զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ՝ կենտրոնանալով նվազագույն ինվազիվ վիրաբուժության մեթոդների կատարելագործման և կիրառման վրա։ Արժանացել է «Տարվա լավագույն աշխատակից» կոչմանը։

Գրանցվել խորհրդատվության

Բժշկի խորհրդատվությանը գրանցվելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտը: Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ այցելության ժամը ճշտելու և հաստատելու համար: