
Նարեկ Արտավազդի Զեյնալյան
Տնօրեն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն։ Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը։ Ունի երկու հետդիպլոմային կրթություն «Հանրային առողջություն և առողջապահություն» և «Պրոկտոլոգիա» մասնագիտություններով։ Առողջապահության կառավարման մագիստրոս, բժշկական գիտությունների թեկնածու է։ Դասավանդել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնում։ Շուրջ 12 տարի տարբեր բժշկական կենտորններում աշխատել է որպես էնդոսկոպիստ: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ Ազգային Ժողովի պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև հանդիսացել է Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ։ 2026 թվականին հանդիսացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի «Առողջապահության կազմակերպում և կառավարում» և «Համաճարակաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ։