
Դավիթ Գնելի Մելիք-Նուբարյան
Տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերի գծով
Կենսագրություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերի գծով։ Ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը՝ մասնագիտանալով հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ոլորտում։ Բժշկական գիտությունների թեկնածու է։ Ունի ավելի քան 20 տարվա փորձ հանրային առողջապահության, առողջապահության կառավարման և քաղաքականության մշակման ոլորտներում։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև հանդիսացել է մի շարք միջազգային կառույցների ազգային խորհրդատու (ԱՀԿ, ԱԶԲ, UNAIDS)։ 2008 թվականից դասավանդում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնում։ Մասնակցել է ԱՄՆ պետդեպարտեմենտի, ԱՀԿ, ՀԲ և այլ միջազգային կառույցների վերապատրաստման ծրագրերին։ Հեղինակ և համահեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների։