
Պետրոս Հրանտի Մանուկյան
Տնօրենի տեղակալ բուժական հարցերի գծով
Պետրոս Հրանտի Մանուկյան – «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ բուժական գծով, պահեստազորի բ/ծ գնդապետ։ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի օդատիեզերական բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է։ Ունի ավելի քան 35 տարվա փորձ ռազմաբժշկական և առողջապահական ոլորտներում։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ զինված ուժերում, ՀՀ ՊՆ «Օմար» դաշտային հոսպիտալում, ՀՀ ՊՆ առանձին բժշկական ջոկատում, ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, «Արամյանց» բժշկական կենտրոնում։ Մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների և վերապատրաստումների։ Զբաղվում է նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպման փորձագիտական գործունեությամբ։ Հեղինակ և համահեղինակ է ռազմաբժշկական ծառայության կազմակերպման մի շարք ձեռնարկների։ Պարգևատրվել է ՀՀ պետական և գերատեսչական բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ «Մխիթար Հերացի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայության համար» մեդալներով։