Ազդարարիր

Վիրաբուժական կաբինետ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի վիրաբուժական կաբինետն իրականացնում է մեծահասակների ամբուլատոր վիրաբուժական սպասարկում: Ծառայությունն ընդգրկում է վերքերի առաջնային մշակում, արյունահոսությունների դադարեցում, թարախակույտերի բացազատում և եղունգների հետ կապված միջամտություններ: Կատարվում է կոտրվածքների գիպսային անշարժացում, փոքր հոդերի հոդախախտերի բուժում և կենդանիների կողմից հասցված վնասվածքների մշակում՝ պատվաստումների ապահովմամբ: Կաբինետն ապահովում է նաև մասնագիտական խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում, հոսպիտալացման ուղեգրում և անաշխատունակության փորձաքննություն:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։