Ազդարարիր

Ռևմատոլոգիական կաբինետ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պոլիկլինիկայի ռևմատոլոգիական կաբինետն իրականացնում է մեծահասակների շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդությունների, հոդերի և համակարգային վասկուլիտների ամբուլատոր ախտորոշում ու բուժում: Ծառայությունն ընդգրկում է ռևմատոիդ արթրիտի, գայլախտի, սկլերոդերմիայի, հոդատապի և Բեխտերևի հիվանդության մասնագիտական կառավարումն ու դիսպանսեր հսկողությունը: Կազմակերպվում են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ, անվճար դեղորայքի տրամադրում և վերականգնողական բուժում: Կաբինետն ապահովում է նաև հոսպիտալացման ուղեգրում ու ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն՝ պահպանելով բժշկական սպասարկման արդի չափորոշիչները:
Սուրբ Գրիգոր ԼուսավորիչՆոր Նորքի 3-րդ զանգված
Գյուրջյան փող., 10 շենք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հասցե

Նոր Նորքի 3-րդ զանգված,
Գյուրջյան փող., 10 շենք

86 - 03Զանգերի կենտրոն

Ապահովագրական ընկերությունների հետ համագործակցություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների հասանելիությունը և պացիենտների հարմարավետությունը, ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերությունների հետ։