Սեպտեմբերի 29-ին աշխարհում նշվում է Սրտի համաշխարհային օրը։
Սեպտեմբերի 29-ին աշխարհում նշվում է Սրտի համաշխարհային օրը։ Այս առիթով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հպարտությամբ ներկայացնում է սրտաբանական բաժանմունքի մասնագետների ձեռքբերումներն միջազգային հարթակներում, որոնք նպատակ ունեն շարունակաբար բարելավել պացիենտներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանները մասնակցել են Սրտաբանության եվրոպական ասոցիացիայի (ESC) տարեկան համագումարին՝ ESC Congress 2026, որը տեղի է ունեցել Մյունխենում։
Համագումարը միավորել է աշխարհի տարբեր երկրներից սրտաբանների և առողջապահության բնագավառի մասնագետների՝ ներկայացնելով սրտաբանության վերջին գիտական ձեռքբերումները, նոր կլինիկական հետազոտությունները և միջազգային ուղեցույցների արդի մոտեցումները։
Այս տարվա հիմնական ուղղությունների թվում էին՝
- Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կանխարգելում
- Սրտային անբավարարություն և կարդիոռեաբիլիտացիա
- Սուր կորոնար համախտանիշ
- Ինտերվենցիոն սրտաբանություն
- Ժամանակակից պատկերային ախտորոշում
- Թվային տեխնոլոգիաներ և արհեստական բանականության կիրառումը սրտաբանության մեջ
- Իրինա Հովհաննիսյանը (առցանց ձևաչափով)
- Արմինե Աբրահամյանը
- Սոնա Մելիք-Ստեփանյանը
- Շուշան Ղումաշյանը
- Անահիտ Գորոյանը
- Աստղիկ Թազայանը
- Լիանա Եղիազարյան (առցանց ձևաչափով)