Ազդարարիր

Հուլիսի 6-ը՝ Սրտաբանի համաշխարհային օրն է

world cardiologist day 2026 img
Բժշկի աշխատանքի ամենամեծ գնահատականը պացիենտի վստահությունն ու շնորհակալությունն է։ Սրտաբանի համաշխարհային օրվան ընդառաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքի անձնակազմը հաճելի անակնկալ է ստացել իր պացիենտներից։ Տորթի վրա պատկերված խորհրդանշական կարդիոգրաման և շնորհակալության ջերմ խոսքերը լավագույնս արտացոլում են այն վստահությունն ու մարդկային կապը, որը ձևավորվում է բժշկի և պացիենտի միջև բուժման ամբողջ ընթացքում։ Շնորհավորում ենք մեր բժշկական կենտրոնի, ինչպես նաև հանրապետության բոլոր սրտաբաններին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսպառ ուժ և նոր հաջողություններ իրենց պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհակալություն յուրաքանչյուր սրտի համար, որի առողջության պահապանն եք։
Կիսվել՝