Ի՞նչ է կարևոր իմանալ թերապևտիկ հիվանդությունների բուժման մասին

Ժամանակակից բժշկությունը պահանջում է թիմային մոտեցում, որի շրջանակներում մեկ վայրում համագործակցում են տարբեր նեղ մասնագետներ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի բաժանմունքում կիրառվում է հենց այս մոդելը, թերապևտները սերտորեն համագործակցում են ներզատաբանների (էնդոկրինոլոգների) և ռևմատոլոգների հետ` ապահովելով համակցված և ամբողջական մոտեցում։
Գիտական բազա և պրակտիկա
Բաժանմունքը ներգրավված է մի շարք կրթական հաստատությունների ուսումնական գործընթացներում, միաժամանակ լինելով կրթական և գիտական կենտրոն։ Սա նշանակում է, նաև որ ախտորոշումը և բուժումը կազմակերպված է գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների վրա՝ ապացուցողական բժշկության շրջանակներում։
Ախտորոշման և բուժման հնարավորություններ
Թերապևտիկ բուժման ուղղվածությունը ներառում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների համալիր կառավարում, այդ թվում․
- Մարսողական համակարգի հիվանդություններ. կերակրափողի, ստամոքսի և աղիների հիվանդությունների (այդ թվում՝ Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի) ախտորոշում
- Հեպատոլոգիա. լյարդի և ենթաստամոքսային գեղձի բարդ խնդիրների, ներառյալ աուտոիմուն և մետաբոլիկ հիվանդություններ
- Շնչառական համակարգի հիվանդություններ. թոքաբորբեր, ասթմա և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) և այլն