Եզակի վիրահատություն «չինական փայտիկների»՝ T Holding Chopsticks մեթոդով

Համլետն այսօր արդեն երկու աչքով է տեսնում։ Մինչդեռ օրեր առաջ նա տառապում էր տեսողության կորստից, գլխացավերից, ճնշման զգացումից և շարունակական գլխապտույտից։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ իրականացվել է բարդ կրանիոֆարինգիոմայի հեռացման վիրահատություն։
Միջամտության առանձնահատկություններից մեկը կիրառված նորարարական մոտեցումն էր՝ չինացի անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Զան Շիինի մշակած մոդիֆիկացված տեխնիկան՝ T Holding Chopsticks մեթոդով։ Վիրահատությունն իրականացրել են ԲԿ-ի առաջատար նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը՝ չինացի գործընկերոջ հետ համատեղ։
Այս բարդ վիրահատության իրականացումը պահանջել է բարձր մասնագիտացում ունեցող նյարդավիրաբուժական թիմի աշխատանք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում և ախտորոշիչ լայն հնարավորություններ։
Վիրահատության բացառիկ մանրամասներն ու Համլետի պատմությունը՝ տեսանյութում։