«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքն այսուհետ կրելու է Սուրեն Զոհրաբյանի անունը
Այս դռներից այն կողմ Ընդհանուր նյարդավիրաբուժության բաժանմունքն է, որի ստեղծման ու կայացման թիկունքում մեկ անուն է՝ ակադեմիկոս, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյան։ Մարդ-լեգենդ, ով այստեղ մի ողջ կյանք ապրեց՝ կյանքեր փրկելով ու կերտելով նյարդավիրաբուժության հայկական դպրոցը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանի հրամանով՝ այսուհետ բաժանմունքը կրելու է անվանի պրոֆեսորի անունը։
Անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա էին նրա ընտանիքի անդամները՝ որդին՝ Արշակ Զոհրաբյանը, և թոռը՝ կրտսեր Սուրեն Զոհրաբյանը։
Իր խոսքում պրոֆեսորի թոռը խորհրդանշական մի միտք հնչեցրեց. «Պապս բախտավոր մարդ էր, որովհետև կյանքի օրոք տեսավ ու ապրեց Հայաստանում նյարդավիրաբուժության կայացումն ու զարգացումը»։
Սուրեն Զոհրաբյանն իր օրինակով սեփական ընտանիքին և կրտսեր գործընկերներին սովորեցրեց բժշկությամբ ոչ թե զբաղվել, այլ ապրել՝ որպես բարձրագույն առաքելություն։ Քայլող հանրագիտարան ու սկզբունքային հայրենասեր. նա թողեց անգնահատելի մասնագիտական ժառանգություն, որն այսօր էլ շարունակում է կյանքեր փրկել արդեն իր անունը կրող բաժանմունքում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
8603 011 60 00 03 044 60 03 03



