22/06/2026
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աջակցությամբ՝ կաթվածի բուժման նոր հնարավորություններ Մարտունիում

Այսուհետ Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչները հնարավորություն ունեն անհետաձգելի դեպքերում օգտվելու կաթվածի բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդից ներերակային թրոմբոլիտիկ թերապիայից, հենց «Մարտունի» բժշկական կենտրոնում՝ խնայելով կյանքեր փրկող թանկարժեք ժամանակը։
Ծրագիրն իրականացվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ղեկավարությամբ, հեռաբժշկության կիրառմամբ, կենտրոնի բարձրակարգ կաթվածի մասնագետների ցուցմամբ և հսկողությամբ։
Տեխնոլոգիաների և մասնագիտական ներուժի համադրմամբ մենք ապակենտրոնացնում ենք որակյալ բժշկական օգնությունը՝ այն հասանելի դարձնելով մայրաքաղաքից դուրս:
📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 🏢 ք. Երևան, Գյուրջյան 10 📞 Տեղեկատվության և խորհրդատվության համար. ☎️ 8603 📞 011 60 00 03