Ազդարարիր

Սիմուլյացիոն կենտրոնի դասընթացների ժամանակացույցը հրապարակված է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սիմուլյացիոն կենտրոնը հրապարակել է առաջիկա մասնագիտական վերապատրաստման դասընթացների ամբողջական ժամանակացույցը։ Հաշվի առնելով մասնագետների բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում ենք ամբողջական ցանկը, որպեսզի կարողանաք նախապես պլանավորել Ձեր մասնակցությունը և ընտրել համապատասխան ուղղությունը։ Հայաստանում եզակի սիմուլյացիոն կենտրոն Կենտրոնը շարունակում է իր գործունեությունը՝ առաջարկելով մասնագիտական զարգացման և կատարելագործման դասընթացներ՝ գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների և արհեստական բանականությամբ (AI) հագեցած սարքավորումների կիրառմամբ։ Սիմուլյացիոն կրթությունը հնարավորություն է տալիս վերապատրաստվել անվտանգ և վերահսկվող միջավայրում՝ առանց պացիենտի առողջության համար ռիսկի։ Ինչ հնարավորություններ ունեն մասնակիցները Մասնակիցները հնարավորություն ունեն՝
  • կատարելագործել գործնական հմտությունները
  • աշխատել իրականին առավելագույնս մոտ կլինիկական սցենարներում
  • սովորել անվտանգ և վերահսկվող պայմաններում
Դասընթացները նախատեսված են՝
  • կլինիկական օրդինատորների (ռեզիդենտների)
  • ավագ բուժաշխատողների համար
Դասընթացները վարում են փորձառու մենթորներ՝ ապահովելով բարձր արդյունավետ և գործնական արդյունք ունեցող ուսուցում։ Կրեդիտավորում Վերապատրաստման դասընթացները կրեդիտավորված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան մասնագիտական միավորներ։ Ժամանակացույց Դասընթացների ամբողջական ցանկն ու ժամանակացույցը հասանելի են կենտրոնի պաշտոնական կայքում։ Լրացուցիչ տեղեկությունների համար 📞 8603 📞 011-60-00-03 📞 044-60-03-03
Կիսվել՝