Ազդարարիր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն

sgl medical college admission 2026 2027 img
  • Պետական կարգավիճակ
  • 5 պահանջված մասնագիտություն
  • Դիպլոմ, որը ճանաչելի է ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում
  • Նոր չափորոշիչներով կրթական ծրագրեր
  • Երաշխավորված պրակտիկա և աշխատանք
Հարգելի՛ դիմորդներ և ծնողներ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջն իրականացնում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված նոր ընդունելության կարգի: Այս ուսումնական տարվանից մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով: Հայտագրման գործընթացը կատարվում է երկու փուլով. Քայլ 1. Մուտք գործեք my.emis.am հարթակ և ստեղծեք կամ ակտիվացրեք ձեր անձնական էջը (Դիմորդի անչափահաս լինելու դեպքում նույնականացումը կատարվում է ծնողի կողմից)  Քայլ 2. 2026 թվականի հուլիսի 10-ից մուտք գործեք hayt-college.emis.am ընդունելության էլեկտրոնային հարթակ, ընտրեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի պետական բժշկական քոլեջը և ձեր նախընտրած մասնագիտությունը, ապա լրացրեք և ներկայացրեք ընդունելության հայտը: Հայտերի ընդունման ժամկետները՝ առաջին փուլ՝ մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն, երկրորդ փուլի ընդունելությունը, թափուր տեղերի առկայության դեպքում, կիրականացվի օգոստոսի 14-18-ը: Կարևոր է իմանալ.
  • Հայտագրումն իրականացվում է բացառապես առցանց եղանակով։
  • Մի շարք փաստաթղթեր և տվյալներ համակարգ ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով։
  • Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատության մեկ մասնագիտության համար։
  • Հայտի հաստատումից հետո անհրաժեշտ է սահմանված ժամկետներում քոլեջ ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները։ Ժամկետների վերաբերյալ կստանաք հաղորդագրություն։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/40 Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին. Հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 8 Հեռախոս՝ 055440879, 055440887, 055440891 Էլեկտրոնային հասցե՝ sglmedcollege@gmail.com
Կիսվել՝