Ազդարարիր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ ֆրանսիական հեղինակավոր «Nouvelles d'Arménie» ամսագրի էջերում

Հեղինակավոր պարբերականն իր՝ «Առողջության ապահովագրությունը՝ հայկական մոդելով (La sécurité sociale à l'arménienne) ծավալուն հոդվածում ներկայացրել է Հայաստանում համապարփակ առողջապահական ապահովագրության ներդրման ընթացքը՝ որպես հաջողված օրինակ առանձնացնելով մեր կենտրոնի փորձն ու արձանագրած տպավորիչ արդյունքները։ «Պացիենտների հոսքի ավելացումը պահանջեց նոր, կազմակերպչական մոտեցումներ, որոնք արագորեն լուծվեցին՝ ի հաշիվ նոր աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման»,- ընդգծել է բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը։ Միջազգային անդրադարձն ու արձանագրված հաջողությունները վկայում են մեր թիմի նվիրված աշխատանքի և պացիենտների հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության մասին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Կիսվել՝