«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մասնագետները փրկել են պացիենտի գրեթե անդամահատված ձեռքը

6 ժամ տևած բարդագույն վիրահատության արդյունքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մասնագետները փրկել են պացիենտի գրեթե անդամահատված ձեռքը
53-ամյա Մարտիրոս Հովսեփյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր հասցրել ընկերը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Տղամարդու ձեռքը մնացել էր բետոնախառնիչի պտտվող մեխանիզմի արանքում. դաստակը գրեթե լրիվ անդամահատված էր։
«Ընդամենը երկու նյարդաթելիկ էր մնացել, դրանք էլ՝ մասնակի վնասված»,- պատմում են բժիշկները։
Նման վնասվածքների դեպքում յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է: Պացիենտի արագ հոսպիտալացումից հետո մեր բժշկական թիմը գործել է առավելագույնս արագ։
6 ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում՝ ճշգրիտ թիմային աշխատանքի շնորհիվ, միկրովիրաբույժներ Մհեր Սարգսյանին, Արթուր Ալավերդյանին և վնասվածքաբան Արմեն Բաղդասարյանին հաջողվել է վերականգնել ձեռքը՝ ապահովելով դրա կենսունակությունն ու հետագա շարժումները։
Շնորհակալություն մեր մասնագետներին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, արաg արձագանքման և արդյունավետ համագործակցության համար։
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել մեր սոցիալական հարթակներում: