Ազդարարիր

80-ամյակ՝ 53 տարվա մասնագիտական նվիրումով

sarya yesayan 80th birthday img
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանն ընդունել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վաստակաշատ բժիշկ-ռևմատոլոգ Սարյա Մանթաշի Եսայանին և  ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ։ Շուրջ 53 տարի  Սարյա Եսայանը մասնագիտական գործունեություն է իրականացնում  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ իր  գիտելիքներն ու հարուստ փորձը նվիրելով պացիենտների առողջության պահպանմանը։ Բժշկի կոչմանը նվիրվածությունը, բարձր պատասխանատվությունն ու պացիենտների նկատմամբ հոգատար վերաբերմունքը նրա երկարամյա մասնագիտական ուղու առանցքային արժեքներն  են։ Տարիների անձնվեր աշխատանքի շնորհիվ նա վաստակել է գործընկերների և պացիենտների հարգանքն ու վստահությունը։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը շնորհավորել է Սարյա Եսայանին հոբելյանի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով երկարամյա ու նվիրված աշխատանքի համար և մաղթելով  քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, բարօրություն և կենսական անսպառ եռանդ։
Կիսվել՝