Ազդարարիր

Ապագայի վիրաբուժություն. նոր ռոբոտն արդեն մեր կենտրոնում է

sgl new robot
Բժշկության ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց գերժամանակակից տեխնոլոգիաների։ Մենք շարունակում ենք քայլել տեխնոլոգիական առաջընթացին համահունչ՝ կլինիկական պրակտիկայում ներդնելով միջազգային լավագույն նորարարությունները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն համալրվել է վերջին սերնդի վիրաբուժական ռոբոտ-ասիստենտ համակարգով։ Ժամանակակից բժշկության այս առաջատար տեխնոլոգիան թույլ է տալիս բարդագույն վիրաբուժական խնդիրներին տալ նվազագույն ինվազիվ և բարձր արդյունավետությամբ լուծումներ: Սա նոր խոսք է պացիենտների անվտանգության և արագ վերականգնման գործում: Գերժամանակակից սարքավորումները միայն ընդլայնում են հնարավորությունների սահմանը, սակայն գլխավոր արժեքը մնում է անփոփոխ՝ բժշկի պրոֆեսիոնալիզմը, փորձն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի կյանքի համար։ք. Երևան, Գյուրջյան 10
  • Տեղեկատվության և խորհրդատվության համար.
  • 8603
  • 011 60 00 03
Կիսվել՝