Հազվադեպ կլինիկական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

- միջնակ նյարդի բարձր բիֆուրկացիա (նյարդի բաժանումը երկու ճյուղերի)
- նյարդի ճյուղերի միջև տեղակայված աբերանտ (հավելյալ) անոթ, որը հանդիսացել է թրոմբոզված զարկերակ և սեղմել նյարդի ճյուղերը
Հիմնվելով ուլտրաձայնային հետազոտության տվյալների վրա՝ միկրովիրաբույժներ Մհեր Սարգսյանը և Արթուր Ալավերդյանն ընտրել են բուժման համապատասխան տակտիկան։
Բուժական միջամտության ընթացքը. Հաշվի առնելով ՈՒՁՀ տվյալները՝ դասական կտրվածքի փոխարեն իրականացվել է վերքի լայնացում պրոքսիմալ և դիստալ ուղղություններով։ Դաստակի լայնական կապանը հատելուց հետո բացազատվել և մոբիլիզացվել է խցանցած զարկերակը մինչև առողջ հատվածները, որից հետո այն լիգավորվել, հատվել և հեռացվել է։ Գործընթացն ավարտվել է նևրոլիզով (նյարդի ազատում ճնշումից)։
Այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ տարբեր մասնագետների՝ ուլտրաձայնային հետազոտության և վիրաբույժների համագործակցությունը, ինչպես նաև գործող կլինիկական ուղեցույցներին համապատասխան ախտորոշումը և բուժումը հանդիսանում են հաջողության կարևոր նախապայման։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ք. Երևան, Գյուրջյան 10
Մասնագիտական խորհրդատվության համար.
8603
011 60 00 03 | 044 60 03 03