Ազդարարիր

Շնորհավոր բուժքույրերի միջազգային օրը

Սիրելի՛ բուժքույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։

Այսօր ևս մեկ գեղեցիկ հնարավորություն է՝ խորին երախտագիտությամբ արժևորելու ձեր անփոխարինելի աշխատանքը, մասնագիտական անմնացորդ նվիրումը և այն բացառիկ մարդկային ջերմությունը, որը դուք տածում եք յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։ Դուք այն մասնագետներն եք, ովքեր ամեն օր կանգնած են հիվանդի կողքին՝ նրա ամենաբարդ և զգայուն պահերին՝ տրամադրելով ոչ միայն մասնագիտական օգնություն, այլև փոխանցելով վստահություն, հույս և հոգատարություն։

Բուժքրոջ մասնագիտությունը մեծ սիրտ, անսպառ համբերություն և բարձր պատասխանատվություն պահանջող առաքելություն է։ Ձեր համբերությունը, ուշադրությունը և բարությունը հաճախ դառնում են բուժման ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Հենց ձեր շնորհիվ է բժշկական հաստատությունը վերածվում վստահության և մարդկային հոգատարության միջավայրի։

Այս տարվա Բուժքույրերի միջազգային օրվա թեման՝ «Մեր բուժքույրերը։ Մեր ապագան։ Հզորացված բուժքույրերը կյանքեր են փրկում», լավագույնս արտացոլում է ձեր առանցքային դերը ժամանակակից առողջապահության համակարգում։ Դուք մեր կենտրոնի ուժն եք և առողջապահական համակարգի ամուր հիմնասյունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր անձնվեր աշխատանքի, հավատարմության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, խաղաղություն և անսպառ ուժ՝ ձեր մարդասիրական գործունեության ճանապարհին։

Շնորհավոր Բուժքույրերի միջազգային օրը։

Հարգանքով՝
Նարեկ Զեյնալյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն