«Երիկամները՝ բազմամասնագիտական բժշկության խաչմերուկում» գիտաժողով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կայացավ «Երիկամները՝ բազմամասնագիտական բժշկության խաչմերուկում» գիտաժողովը։
Գիտաժողովը հավաստագրվել է Եվրոպական Ռենալ Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, ընդգրկվել ERA-ի պաշտոնական կայքում, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել է 7 ՇՄԶ կրեդիտ։
Գիտաժողովին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից զեկույցներով հանդես եկան չորս մասնագետներ՝ ներկայացնելով տարբեր բժշկական ուղղությունների փորձն ու դիտարկումները։
- Արմինե Հազոյան՝ նեֆրոլոգ, Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի նախագահ, ERA-ի հայաստանյան ներկայացուցիչ, ԵՊԲՀ դասախոս։
- Նունե Հակոբջանյան՝ ռադիոլոգ-սոնոգրաֆիստ։
- Լիաննա Մովսիսյան՝ թերապևտ-գաստրոէնտերոլոգ, Ընդհանուր թերապիայի բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ ներքին հիվանդությունների գծով խորհրդատու, ԵՊԲՀ դասախոս։
- Հերմինե Դանիելյան՝ էնդոկրինոլոգ, էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար։