Ազդարարիր

Տոնդ շնորհավո՛ր, բուժաշխատող

ceo med day 2026
Հարգելի՛ գործընկերներ, Հունիսի 21-ը օրացույցում պարզապես մասնագիտական տոն չէ։ Բուժաշխատողի օրը կարևոր առիթ է շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և ամենօրյա աշխատանքով կանգնած են առողջապահական համակարգի հիմքում կլոր տարի՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկան 24/7 ռեժիմով։ Բուժաշխատողի առաքելությունը հաճախ սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են սովորական աշխատանքային ժամերը։ Այն պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, սառնասրտություն, համբերություն և մարդկային վերաբերմունք։ Հիվանդանոցային առօրյայում հենց այդ հատկանիշներն են ձևավորում պացիենտի վստահությունը և բուժման միջավայրը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ամենամեծ արժեքը մեր մասնագետներն են։ Բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, սանիտարներ, տեխնիկական և վարչական աշխատակիցներ. ձեզանից յուրաքանչյուրն ունի իր առանցքային դերն այն մեծ ու կարևոր գործում, որը մենք միասին իրականացնում ենք ամեն օր։ Շնորհակալ եմ ձեր աշխատանքի, պատասխանատվության, նվիրվածության և այն բոլոր լռելյայն ու աննկատ ջանքերի համար, որոնք դառնում են մարդկանց առողջության պահպանման ու կյանքերի փրկության հիմք։ Մաղթում եմ ամուր առողջություն, ներքին ուժ, մասնագիտական աճ և խաղաղություն ձեր ընտանիքներում։ Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, իսկ ներդրված էներգիան վերադառնա հարգանքով ու երախտագիտությամբ։ Տոնդ շնորհավո՛ր, բուժաշխատող։ Հարգանքով՝ Նարեկ Զեյնալյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն
Կիսվել՝