Բժշկական կրթությունը՝ առանց սահմանների. միջազգային փոխանակման ծրագիր․ նոր ուսանողներ՝ մեր կենտրոնում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում BIL Exchange փոխանակման ծրագրի շրջանակում հյուրընկալել ենք ուսանողների նոր միջազգային խումբ՝ աշխարհի տարբեր համալսարաններից։ Մեր Բժշկական կենտրոն են ժամանել ուսանողներ Սլովենիայից, Սլովակիայից, Լեհաստանից Էստոնիայից, Սերբիայից, ՌԴ-ից, Իսպանիայից, Չեխիայից, Բուլղարիայից և Եգիպտոսից։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ապագա բուժաշխատողներն այս ընթացքում հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու Հայաստանի առողջապահական համակարգին, այլև մասնագիտական փորձ ձեռք բերելու մեր մասնագետներից և գործնական ուսուցում անցնելու կլինիկական միջավայրում։
Ուսանողներին ողջունեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերի գծով՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Ողջույնի խոսքում նա ընդգծեց միջազգային կրթական համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ բժշկության ոլորտի զարգացման և մասնագիտական առաջընթացի տեսանկյունից։
Ուսանողներն ուսումնասիրում են բուժական գործընթացների կազմակերպումը, ծանոթանում մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին և ձեռք են բերում գործնական փորձ՝ մեր բժշկական կենտրոնի տարբեր մասնագետների հետ աշխատելով։
Միջազգային նման կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս մասնագիտական փորձի փոխանակմանը, տարբեր երկրների բժշկական կրթության և առողջապահության համակարգերի ճանաչմանը, նոր մասնագիտական կապերի ձևավորմանը և ապագա բուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը։
Մեզ համար սա նաև հնարավորություն է՝ միջազգային ուսանողներին ներկայացնելու հայկական բժշկության փորձն ու մեր մասնագետների մասնագիտական ներուժը։
Տարբեր երկրներ, տարբեր կրթական համակարգեր, մեկ ընդհանուր լեզու՝ բժշկություն։






