Չինաստանի առաջատար նյարդավիրաբույժը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով․

Հոկտեմբերի 6-10-ը չինացի դոկտոր-պրոֆեսոր Զան Շինըի (Zan Xin) այցի ընթացքում նախատեսվում է գիտաժողով։
Գիտական կոնֆերանս
Հոկտեմբերի 8-ին նախատեսված «Գլխուղեղի գոյացությունների բուժման արդի հիմունքները» թեմայով գիտաժողովին զեկույց կներկայացնի նաև դոկտոր-պրոֆեսոր Զան Շինը։
Օրը՝ Հոկտեմբերի 8-ին
Վայրը՝ ՍԳԼ ԲԿ-ի Ախտորոշիչ բաժանմունքի դահլիճում՝ 1-ին հարկում
Ժամը՝ 10:00-18:00
1 ժամ ընդմիջումով
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը խիստ սահմանափակ են։ Գրանցման համար անցեք հղումով։
https://forms.gle/hm3Y9yTtCE4tGr9K9
Պրոֆեսոր Զան Շինը ներկայացնում է Չինաստանի Չենգդու քաղաքի Սիչուանի համալսարանական հիվանդանոցի «West China Hospital»-ի Նյարդավիրաբուժության բաժանմունքը։
Մասնագիտացում․ Նյարդավիրաբուժություն, մասնավորապես՝ գլխուղեղի և գանգի հիմի գոյացությունների էնդոսկոպիկ և միկրոսկոպիկ վիրահատական բուժում։
Գիտական գործունեություն․ Ակտիվորեն զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, բազմաթիվ բժշկական հոդվածների հեղինակ է, բաժանմունքի դասախոսական/ուսումնական քարտուղարը։
Միջազգային գործունեություն․ Ակտիվ գործակցում է Նյարդավիրաբույժների համաշխարհային ասոցիացիայի (WFNS) և նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային ֆեդերացիայի (IFNE) միջազգային կրթական ծրագրերի շրջանակում։
Այցի շրջանակներում Պրոֆեսոր Զան Շինն իրականացնում է վարպետաց դասեր:
ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 5265-Ա հրամանի համաձայն՝ նյարդավիրաբույժ Զան Շինին թույլատրվում է բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մինչև 2027 թվականի սեպտեմբերի 15-ը։